‘
ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերով` ինքը մի քանի անգամ խոսել է ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի հետ: Իսկ թե ինչի՞ մասին են խոսել` Մովսես Հակոբյանը չի մանրամասնել, սակայն հավաստիացրել է, որ, ինչպես նախկինում, այսօր էլ Արտակ Բուդաղյանը համարվում է բանակի հպարտություններից մեկը:
«Զորամասը, որտեղ նա ծառայում է, այս տարի էլ համարվեց լավագույնը: Նա բարեխիղճ և գրագետ հրամանատար է: Քննությամբ չեմ զբաղվում, քննչական մարմինն իր գնահատականը տալու է: Չպետք է կասկած լինի, որ արդարադատությունն իրականանալու է»,- ըստ 168.am-ի, ասել է Մովսես Հակոբյանը` ավելացնելով, որ ապաքինումից հետո Բուդաղյանը վերադարձել է ծառայության և շարունակում է աշխատել:
‘