‘
Արցախի ուղղությունն ամբողջությամբ, իսկ հայ-ադրբեջանական սահմանը՝ մասամբ արդեն ապահովված են տեսադիտարկման սարքերով, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
Նա նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած առկա որոշակի լարվածությանը:
«Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում: Այսօր զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հակոբյանը:
‘