‘
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրից հետո Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները այլեւս նոր կուռք ունեն, որի անունն է Յուրա Մովսիսյան: «Թերեքի» հետ խաղում Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, ընդ որում, նրա բոլոր գոլերն էլ գեղեցիկ էին:
Բնական է, որ խաղից հետո «Սպարտակի» երկրպագուները երկար ժամանակ Մովսիսյանին թույլ չէին տալիս հեռանալ մարզադաշտից: Դա Մովսիսյանի աստեղային ժամն էր եւ նա պետք է դիմանար: Ինքնագրեր, համատեղ լուսանկարներ, ձեռքսեղմումներ: Եվ հանդիպումից հետո մեկ ժամ հետո միայն Մովսիսյանը կարողացավ նստել իր ավտոմեքենան:
‘