‘ Մովսիսյանը պաշտոնապես դարձավ «Սպարտակի» խաղացող’

558

Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը հայտնել է, որ այսօր Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակ» տեղափոխվելու հետ կապված վերջին իրավաբանական ձեւականությունները լուծվել են: 25-ամա հարձակվողը «Սպարտակի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր:

Հիշեցնենք, Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»  տեղափոխվեց մոտ 8 միլիոն եվրոյի դիմաց: Նոր ակումբում նա կվաստակի տարեկան 1,5 միլիոն եվրո:

Մովսիսյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից է. 13 խաղում 9 գոլ:

Նախորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովի կազմը կհավասարակշռվի’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի Ռադան վարչապետի պաշտոնում հաստատեց Նիկոլայ Ազարովին ‘