‘Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի «Սպարտակի» առաջին հավաքին’

1193

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, կիսապաշտպան Արազ Օզբիլիսը և պաշտպան Կիրիլ Կոմբարովը թիմի հետ չեն մեկնելու Արաբական Միացյալ Էմիրություններ և չեն մասնակցելու հունվարի 16-ից նախատեսված հավաքին: Այս մասին հավաստիացնում է «Sport-Express»-ը:

Յուրա Մովսիսյանը կարիերան MLS-ում շարունակելու հնարավորություն ունի, Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան, հոլանդական ակումբներ, ինչպես նաև «Բեշիկթաշը», իսկ Կոմբարովը, ամենայն հավանականությամբ, վարձակալությամբ հանդես կգա ռուսական այլ ակումբում:

Հավելենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 11 խաղի, Օզբիլիսը՝ 7, իսկ Կոմբարովը՝ 12:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Քննադատեք ինձ, ոչ թե երիտասարդ ֆուտբոլիստներին»’
Հաջորդ հոդվածը‘«Ռայո Վալյեկանոն» հետաքրքրված է Օզբիլիսի ծառայություններով’