‘Մովսիսյանին տեղ գտնվեց, իսկ Օզբիլիզին՝ ոչ’

3392

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հրապարակել է Ռուսաստանի 2012/2013թթ. մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների անունները:

Ցուցակում տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով «Կրասնոդարի» հարձակվող բրազիլացի Վանդերսոնի հետ միասին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու: Բավական տարօրինակ է, որ ցուցակում տեղ չի գտել Արազ Օզբիլիզը, որը փայլուն մրցաշրջան անցկացրեց եւ ռուսական բազմաթիվ հեղինակավոր մարզական լրատվամիջոցների կողմից ընդգրկվել էր մրցաշրջանի լավագույն 11, երբեմն 5 խաղացողների թվում:  Փոխարենը շատ զարմանալի է այդ ցուցակում տեսնել «Լոկոմոտիվի» խաղացողներին՝ Գլուշակովին եւ Յանբաեւին, որոնք պարզապես տապալեցին մրցաշրջանը: Ի դեպ, այս ցանկի հետ կապված իրենց տարակուսանքն են հայտնել նաեւ ռուսական առաջատար լրատվամիջոցները: Ռուսական Sports.ru կայքը, օրինակ ընդգծել է, որ Օզբիլիզը ցուցակում զիջել է Զորան Տոշիչին եւ Գեկդենիզ Կարադենիզին, որոնցից յուրաքանչյուրը Օզբիլիզից երեք անգամ ավելի քիչ գոլ է խփել Ռուսաստանի առաջնությունում:

Լավագույն 33 ֆուտբոլիստներն են.

Դարպասպահներ. Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ), Վլադիմիր Գաբուլով  («Անժի»), Ալեքսանդր Բելենով («Կուբան»):

Ձախ պաշտպաններ. Դմիտրի Կոմբարով («Սպարտակ»), Կրիստիան Անսալդի («Ռուբին»), Անդրեյ Եշչենկո («Անժի»):

Կենտրոնական պաշտպաններ. Սերգեյ Իգնաշեւիչ, Վասիլի Բերեզուցկի (ԲԿՄԱ), Սալվատորե Բոկետի («Սպարտակ»), Նիկոլաս Լոմբերտս («Զենիթ»), Քրիստոֆեր Սամբա («Անժի»), Լեանդրո Ֆերնանդես («Դինամո»):

Աջ պաշտպաններ. Ալեքսանդր Անյուկով («Զենիթ»), Մարիո Ֆերնանդես (ԲԿՄԱ), Ռենատ Յանբաեւ («Լոկոմոտիվ»):

Աջ կիսապաշտպաններ. Հալկ («Զենիթ»), Զորան Տոշիչ (ԲԿՄԱ), Գյոկդենիզ Կարադենիզ («Ռուբին»):

Հենակետային կիսապաշտպաններ. Իգոր Դենիսով («Զենիթ»), Լասինա Դիարա («Անժի»), Ռասմուս Էլմ (ԲԿՄԱ):

Կենտրոնական կիսապաշտպաններ. Ռոման Շիրոկով («Զենիթ»), Ռոման Երեմենկո («Ռուբին»), Դենիս Գլուշակով («Լոկոմոտիվ»):

Ձախ կիսապաշպաններ. Ալան Ձագոեւ (ԲԿՄԱ), Յուրի Ժիրկով («Անժի»), Ալեքսեյ Իոնով («Կուբան»):

Ձախ հարձակվող. Ալեքսանդր Կոկորին («Դինամո»), Վագներ Լավ (ԲԿՄԱ), Ալեքսանդր Կերժակով («Զենիթ»):

Աջ հարձակվող. Սամուել Էտո՛Օ («Անժի»), Ահմեդ Մուսա (ԲԿՄԱ), Յուրա Մովսիսյան («Սպարտակ»):

 

Նախորդ հոդվածը‘Լ. Զուրաբյանն առաջարկում է «օֆշորային պատմությունը» քննել ԱԺ-ում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 13-ին Հայաստանում զանգվածային հոսանքազրկումներ են սպասվում’