‘Մովսիսյանի փառահեղ նորամուտը «Սպարտակում». Տեսանյութ’

3822

Փառահեղ ստացվեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի առաջին պաշտոնական հանդիպումը «Սպարտակի» կազմում:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Սպարտակը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեղ Գրոզնիի «Թերեկին» եւ երեք գոլերն էլ իր հաշվին գրանցե Յուրա Մովսիսյանը:

Նախ, Մովսիսյանն աչքի ընկավ հանդիպման արդեն 2-րդ րոպեին: 29-րդ րոպեին նա գերազանց հարվածով կրկնապատկեց:

76-րդ րոպեին Մովսիսյանը՝ շրջանցելով մրցակցի պաշտպանին, երրորդ անգամ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:

82-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը փոխարինվեց եւ ծափահարությունների ներքո հեռացավ խաղադաշտից:

«Սպարտակը» այս հաղթանակից հետո վաստակեց 35 միավոր եւ այժմ Կրասնոդարի «Կուբանի» հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:

Նշենք, որ Մովսիսյանը Ռուսաստանի առաջնությունում իր գոլերի քանակը հասցրեց 12-ի եւ միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

Ռուսաստանի առաջնություն. 20-րդ տուր

«Սպարտակ» — «Թերեկ»՝ 3:1

Յուրա Մովսիսյան, 2, 29, 76 – Մաուրիսիո, 78

Նախորդ հոդվածը‘Ստյոպայի Սաֆարյանի նամակը` մերկապարուհի Վարդային’
Հաջորդ հոդվածը‘Կարզայը հայտարարել է ԱՄՆ-ի և թալիբների միջև բանակցությունների վերսկսման մասին’