‘
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն այս պահին հանդես է գալիս ամերիկյան MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբում, մեկնաբանել է հավաքականում կրկին հանդես գալու հավանականությունը.
«Ես հիմա ընդհանրապես չեմ կարոտել հավաքականը, միայն այն եմ կարոտել, որ իմ ժողովրդին ուրախացնեմ ու դա ես կարող եմ անել իմ խաղով՝ իմ թիմում՝ Ամերիկայում:
Ներկա պահին ընդհանրապես ցանկություն չունեմ մի տեղ խաղալու, որտեղ ուրիշների անհաջողություններն իմ վրա են գցելու»,- նշել է հայ հարձակվողը:
29-ամյա Մովսիսյանի ակումբը այս պահին MLS-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 17 միավոր:
‘