‘Մոտ ապագայում Նյու Յորքն ամբողջովին կվերահսկվի անօդաչու ինքնաթիռների օգնությամբ’

612

Ամերիկայի ամենախոշոր քաղաքի՝ Նյու Յորքի փողոցներում անվտանգությանը շուտով կհետևեն աօդաչու ինքնաթիռները, հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

«Մենք ավելի շատ հսկող տեսախցիկներ կունենանք և ավելի փոքր անձնական տարածք: Այս գործընթացն արդեն հնարավոր չէ կանգնեցնել»,- ասել է Բլումբերգը՝ պատասխանելով անօդաչու թռչող սարքերը քաղաքային անվտանգության ապահովման ասպարեզում կիրառելու մասին հարցին:

Քաղաքապետի գնահատականով՝ հինգ տարվա ընթացքում Նյու Յորքը ամբողջությամբ կվերահսկվի տեսախցիկների միջոցով: Տեսախցիկները կլինեն ամենուր: Ներկայումս նախագծվում են հատուկ համակարգչային ծրագրեր, որոնք թույլ կտան ոստիկաններին անցորդների դեմքերի տեսագրությամբ ստանալ նրանց ինքնության մասին ողջ տեղեկատվությունը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՍԴ նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին’