‘
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան համաձայնվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Նա անգլիական ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Մանկունիանցիները 24-ամյա խաղացողին դիտարկում են որպես Զլատան Իբրահիմովիչին փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կլքի մանչեսթերյան ակումբը:
Սակայն անգլիացիները դեռ պետք է համաձայնության գան «արքայական» ակումբի հետ: «Սերուցքայիններ»-ն ավելի վաղ մերժել էին «կարմիր սատանաներ»-ի 52,3 միլիոն ֆունտ ստերլինգանոց առաջարկը: «Յունայթեդ»-ը կարող է 60 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել և հույս ունի, որ այդ գումարը բավարար է տեղափոխությունն իրականացնելու համար:
2016/17 մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի հարձակվողը մասնակցել է 40 հանդիպման, դարձել 20 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
‘