‘
Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան իր մեկնաբանությունն է տվել Եվրո-2016-ի ընտրական փուլի` Ուկրաինայի հետ խաղի մասին: Սևիլյայում կայացած հանդիպման հաղթական գոլի հեղինակը կարծում է, որ իր լավագույն խաղը չի ցուցադրել:
«Ֆիզիկական տեսանկյունից այս հանդիպումն անչափ բարդ է, բայց մենք կարողացանք երեք միավոր վաստակել: Իսկապես բարդ էր խաղալը, քանի որ մեր մրցակիցը հայտնի է իր ագրեսիվությամբ և պաշտպանվելու ունակությամբ: Սա իմ լավագույն հանդիպումը չէր, սակայն կփորձեմ ամեն ինչ անել հետագայում ևս Իսպանիայի հավաքականից հրավեր ստանալու համար»,-Մորատայի խոսքը մեջբերված է «Football Espana»-ից:
‘