‘
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Մորատան, ով այժմ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում», հայտարարել է, որ չի կարող որևէ բան ասել իր նախկին թիմակից, դարպասապահ Իկեր Կասիլյասի և «Արքայական ակումբը» նախկինում գլխավորած Ժոզե Մոուրինյուի միջև տարաձայնությունների մասին:
«Ես չեմ կարող այդ հարցով կարծիք հայտնել: Չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել նրանց միջև: Ես շատ եմ հարգում Մոուրինյուին նա հաճախ էր զրուցում ինձ հետ: Ոչ մի վատ բան չեմ կարող ասել նրա մասին, նա ինձ ֆուտբոլիստ լինելու հնարավորություն է տվել: Իսկ Կասիլյասը լեգենդ է, իսպանական ֆուտբոլի պատմության լավագույններից մեկը,-ասել է Մորատան:
Հիշեցնենք, որ Մոուրինյուի օրոք Իկեր Կասիլյասը վնասվածքից ապաքինվելուց հետո կորցրել էր տեղը մեկնարկային կազմում, որն զբաղեցրել էր Դիեգո Լոպեսը:
‘