Թալիբները վարսավիրներին արգելել են հետևել «ամերիկյան» նորաձևությանը

130

Հիլմենդ նահանգում թալիբները վարսավիրներին արգելել են սափրել կամ հարդարել հաճախորդների մորուքները՝ պնդելով, որ դա հակասում է շարիաթի օրենքներին։

Թալիբների կրոնական ոստիկանությունը սպառնում է պատժել բոլոր նրանց, ովքեր կխախտեն այդ որոշումը։

Քաբուլում նույնպես վարսավիրներից ոմանք ասել են, որ իրենք էլ են ստացել նույնպիսի հրահանգ։

Դա վկայում է այն մասին, որ չնայած ռեժիմը մեղմելու խոստումներին՝ թալիբները մտադիր են վարել նույն կոշտ քաղաքականությունը, ինչ անում էին իրենց կառավարման առաջին շրջանում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ․ Հայաստանը հաղթեց Ֆրանսիային, ոչ ոքի խաղաց Ադրբեջանի հետ
Հաջորդ հոդվածը18-ամյա Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն