‘Մուբարաքի երկու որդիներին ազատ են արձակել բանտից’

720

Ժողովրդական ապստամբության չորրորդ տարեդարձի հենց հաջորդ օրը՝ երկուշաբթի առավոտյան, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները՝ Ալաա և Համալ Մուբարաքները դուրս են եկել Կահիրեի բանտից: Անցյալ շաբաթ դատարանը կարգադրել էր ազատ արձակել նրանց, սակայն նրանք դեռ պետք կանգնեն դատարանի առաջ՝ սեփականության ապօրինի յուրացման մեղադրանքները վերաքննելու շրջանակներում: Դատարանը որոշել է, որ նրանք արդեն նախնական կալանքի տակ են թույլատրելի  առավելագույն ժամկետով: Դիտորդների համար եղբայրների ազատ արձակումն անակնկալ չի եղել:

Մուբարաքի դեմ ապստամբության բազմաթիվ պատճառների շարքում Եգիպտոսում բավական տարածված էր այն համոզմունքը, թե նախկին նախագահն ու իր որդիները նրա իշխանության օրոք ապօրինաբար հարստացել են:

51-ամյա Համալ Մուբարաքը իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության ղեկավարն էր և համարվում էր հոր ոչ պաշտոնական ժառանգորդը: Իսկ 53-ամյա Ալաա Մուբարաքը Եգիպտոսում ամենահայտնի գործարարներից էր: Նրանք ձերբակալվել էին իրենց հոր հետ միասին, 2011 թ. ապրիլին: Եղբայրներին կոռուպցիայի և ապօրինի առևտրի մեղադրանք էր ներկայացվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելը կձախողի բանակցությունները’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննադատել են Ռուսաստանին’