‘Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը հրաժարվում է դասավանդել բուհում՝ «այն բանտի վերածելու պատճառով» ‘

2165

Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը, տեսնելով, թե ինչպես այսօր փակվեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դռները ուսանողների առջեւ եւ չթողեցին, որ ուսանողները միանան դասադուլին, որոշել է, որ այլեւս չի դասավանդի այդ բուհում:

«Ես երբեք քաղաքականությունը չեմ համարել իմը, բայց եթե դուռ են փակում եւ բանտի են վերածում բուհը, ուրեմն ժամանակն է հեռանալ այնտեղից: Չեմ հասկանում ինչու են իրենց այդպես պահում, երեւի տեր են համարում իրենց, իսկ ես միայն ազատության կողմնակից եմ»,- lragir.am –ին ասել է Մուրադյանը:

Նա ավելացրել է, որ չի ընդունում նաեւ այն մարդկանց, ովքեր դասադուլ չանող երիտասարդներին են մեղադրում: «Կարեւորը ազատ կամքի արտահայտումն է՝ առանց վախեցնելու: Ու միայն դրա համար կարող եմ պայքարել»,- ասում է նա: 

Նշենք, որ բուհից հեռանալու պատճառներից է նաեւ այն, որ բուհում ապահովված չեն պատշաճ տեխնիկական պայմաններ  ուսանող կրթելու համար:

Նախորդ հոդվածը‘Ժերար Դեպարդիեն դարձել է «Թերեքի» երկրպագու եւ 5 սենյականոց բնակարան ստացել Գրոզնիում’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյան Սերժը՝ Թանգյան Սերժին. Ես քո օգնության կարիքն ունեմ, բոլորի օգնության կարիքն ունեմ’