‘
Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Լսումներին մասնակցում էին օրենսդիր և գործադիր իշխանությունների, արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ՀՀ և ԼՂՀ ԿԸՀ նախագահներ Տիգրան Մուկուչյանը և Սրբուհի Արզումանյանը:
Քննարկվող նախագծի վերաբերյալ իր տեսակետներն է արտահայտել նաև ՀՀ ԿԸՀ նախագահ հայտնի Տիգրան Մուկուչյանը:
‘