‘
Մուհամեդ Ալիի բռնցքամարտի ձեռնոցները, որոնցով նա պաշտպանել է չեմպիոնի իր տիտղոսը, աճուրդի կդրվեն, հաղորդել է Associated Press-ը:
Աճուրդը կազմակերպել է Heritage Auctions-ը, այն տեղի կունենա փետրվարի 21-ին Նյու Յորքում: Սպասվում է, որ լոտը կվաճառվի ավելի քան մեկ միլիոն դոլարով:
Ադ ձեռնոցներով 1965 թ. մայիսի 25-ին ծանրքաշային Ալին, որ այն ժամանակ Կասիուս Կլեյ անունով էր հանդես գալիս, հաղթեց Սոնի Լիսթոնի հետ մենամարտում. առաջին իսկ ռաունդում Ալին համարյա աննկատելի հարվածով, որը հետագայում անվանեցին աներևույթ հարված, հակառակորդին նոկաուտ հասցրեց: Լիսթոնը գետնին պառկած մնաց 17 վայրկյան:
Մուհամեդ Ալին, որ բեռնցքամարտի պատմության մեջ ամենաանվանի մարզիկներից մեկն է, ծանր քաշում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը կրել է 1964-1966 թթ., ապա՝ 1974-1978 թթ.: 1960 թ. մինչև 81 կգ քաշային կարգում նա նվաճել է նաև օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Փոխանցում է lenta.ru-ն:
‘