‘Մուղալյանի դատի ժամանակ կտրուկ վատացել է Արթուր Քլյանի ինքնազգացությունը’

1103

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործով դատական նիստը, որի ընթացքում երեք մեղադրյալներից մեկի՝ Արթուր Քլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և բժիշկները ստիպված են եղել նրան տեղափոխել հիվանդանոց: Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդություն՝ կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ, որը առանց պատճառաբանությունների մերժվել է: Երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ Հանրապետական պատգամավորներ Գալուստ Սահակյանը և Արտակ Դավթյանը: Դատարանի կողմից մերժվել է նաև Ռոբերտ Փիլոյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունը, որտեղ նշվում էր, որ մեղադրյալը ունի առողջական խնդիրներ, որոնք լուրջ բուժման կարիք ունեն:  

Նախորդ հոդվածը‘Սաքունց. Աղվան Հովսեփյանը լավ էր գիտակցում խորհրդարանի էությունը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ընդդիմության առաջնորդը քննադատության է ենթարկել Արևմուտքին ‘