‘Մունդիալ-2014-ի բացման արարողությունը տեղի կունենա տանիքը կիսատ կառուցած մարզադաշտում’

704

Ինչպես հայտնի է աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Սան Պաուլոյի ստադիոնում: Այս մարզադաշտի կառուցման համար պատասխանատու Odebrecht ընկերությունը, զեկուցել է, որ ժամանակին չեն հասցնի ավարտել տանիքի կառուցման աշխատանքները:

Մեքսիկական  El Universal-ի տեղեկատվությամբ, մինչև աշխարհի առաջնության  մեկնարկը կհասցնեն ավարտել  հսկայական ծածկի ընդամենը  միայն մեկ սեկցիայի մոտաժը: Հավելենք, որ ստադիոնը  պետք  ծածկվի հսկայական ապակե պանելներով:

Արդյունքում, մասնագետները որոշում են ընդունել, այս աշխատանքներն ավարտել  ֆուտբոլի առաջնության ավարտից հետո: Միևնույն ժամանակ, Odebrecht-ը վստահեցնում է, որ այս տեխնիկական անհարմարությունը երկրպագուներին չի խանգարի խաղերից հաճույք ստանալու, թե բացման, թե մյուս oրերին:  

Աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 12-ին և կավարտվի հուլիսի 13-ին: Այն կկազմակերպվի Բրազիլայի  12 քաղաքներում: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Սա ապտակ էր ՀՀ իշխանություններին’
Հաջորդ հոդվածը‘Բուրկհալտերը եւ Սարգսյանը հանդիպել են’