‘Մունդիալ-2018․ Մեքսիկայի հավաքականն ուժեղ գտնվեց նաև հարավկորեացիներից (տեսանյութ)’

1873

‘

Աշխարհի առաջնության խմբային մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումն անցկացրին F խմբում ընդգրկված Հարավային Կորեայի եւ Մեքսիկայի հավաքականները, որն էլ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Ռոստովում տեղի ունեցած հանդիպման 26-րդ րոպեին 11մետրանոցից հաշիվը բացեց Կարլոս Վելան։ Հարավային Կորեայի հավաքականի պաշտպան Չան Հյու Սուն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց կիսապաշտպան Անդրես Գուարդադոյի հարվածից հետո։

66-րդ րոպեին հարձակվող Իրվին Լոսանոյի փոխանցումից աչքի ընկավ հարձակվող Խավյեր Էրնանդեսը։

Ավելացված ժամանակում հարավկորեացիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհասցրեցին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում մեքսիկացիները 1։0  հաշվով պարտության էին մատնել աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականին եւ 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Հարավային Կորեան երկու պարտությունից հետո կորցրեց 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։

Խմբի մյուս խաղում կմրցեն Գերմանիայի եւ Շվեդիայի (3 միավոր) հավաքականները։

ԱԱ-2018, F խումբ, երկրորդ տուր

Հարավային Կորեա — Մեքսիկա՝ 1։2 (Սոն Հին Մին, 90+3 — Կարլոս Վելա, 26, 11մ, Խավյեր Էրնանդես, 66

Հարավային Կորեա․ Չո Հյոն Ու, Լի Յոն, Չան Հյուն Սու, Կիմ Յուն Կվոն, Կիմ Մին Ու, Մուն Սոն Մին (Չոն Ու Յոն, 77), Չու Սե Չոն (Լի Սին Ու, 64), Կի Սուն Յուն, Հվան Հի Չան, Սոն Հին Մին, Լի Չժե Սոն։

Մեքսիկա․ Օչոա, Ալվարես, Սալսեդո, Մորենո, Գալյարդո, Լայուն, Էրերա, Գուարդադո (Մարկես, 68), Վելա (Դոս Սանթոս, 77), Էրնանդես, Լոսանո (Կորոնա, 71)։

 

‘

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Բելգիայի հավաքականը ջախջախեց Թունիսի ընտրանուն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018․ Գերմանիայի հավաքականը հրաշքով հաղթեց շվեդներին (տեսանյութ)’