‘Մունդիալ-2018․ Շվեդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեայի ընտրանուն (տեսանյութ)’

1525

Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնությունում առաջին հանդիպումն անցկացրին Շվեդիայի և Հարավային Կորեայի հավաքականները։

Նիժնի Նովգորոդում կայացած խաղում հաղթեցին շվեդները։ Միակ գոլը 65-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփեց Անդրեաս Գրանկվիստը։

Այսպիսով, առաջին տուրից հետո խմբի առաջատարները Շվեդիան և Մեքսիկան են։

 

ԱԱ-2018, F խումբ

Շվեդիա — Հարավային Կորեա՝ 1։0 

Անդրեաս Գրանկվիստ, 65 (11մ)  

Շվեդիա․ Օլսեն, Յանսոն, Աուգուստինսոն, Լյուստիգ, Գրանկվիստ, Կլասոն, Էկդալ (Էլմարեկ, 71), Լարսոն (Սվենսոն, 81), Ֆորսբերգ, Բերգ, Տոյվոնեն (Տելին, 77)։

Հարավային Կորեա․ Հյուն-Վու Չո, Լի Են, Պակ Չժու Հու (Կիմ Մին Ու, 28), Լի Չժե Սոն, Կիմ Սին Վուկ (Չյոն Ու Յոն, 66), Հվան Հի Չան, Կու Չժա Չոլ (Սին Վու, 72), Կին Սուն Յուն, Լի Չժե Սոն, Կիմ Յուն Կվոն, Չան Հյուն Սու։

Նախորդ հոդվածը‘FPWC հիմնադրամի հայտարարությունը Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիների վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018․ Բելգիայի հավաքականը ջախջախեց Պանամային, Լուկակուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)’