‘
Մունդիալ-2018-ի A խմբի վերջին՝ երրորդ տուրում մրցեցին առաջատարներ Ռուսաստանի և Ուրուգվայի հավաքականները։
Հարավամերիկյան ընտրանին 3։0 հաշվով առավելության հասավ ռուսների նկատմամբ։
Հանդիպման 10-րդ րոպեին Լուիս Սուարեսը տուգանայինից կատարած հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ 13 րոպե անց ուրուգվայցիների հարվածից հետո գնդակը դիպավ Դենիս Չերիշևին և հայտնվեց Իգոր Ակինֆեևի պաշտպանած դարպասում։
Ընդմիջումից 9 րոպե առաջ ռուսների պաշտպան Իգոր Սմոլնիկովը ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից։
Երկրորդ խաղակեսում Ուրուգվայը հաշիվը դարձրեց խոշոր։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Կավանին ևս մեկ անգամ գրավեց Ակինֆեևի դարպասը։
Այսպիսով, Ուրուգվայի հավաքականը 9 միավորով դարձավ A խմբի հաղթող, իսկ ռուսները փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին երկրորդ տեղով (6 միավոր)։ Փլեյ-օֆֆում այս հավաքականները կմրցեն Պորտուգալիայի կամ Իսպանիայի հետ։
|
ՈՒՐՈՒԳՎԱՅ—ՌՈՒՍԱՍՏԱՆ |
3-0 (2-0) |
|
1-0՝ Լուիս Սուարես 10՛, 2-0՝ Դենիս Չերիշեվ 23՛ (ինք), 3-0՝ Էդինսոն Կավանի 90՛ |
|
ՈՒՐՈՒԳՎԱՅ. 1.Ֆերնանդո Մուսլերա, 3.Դիեգո Գոդին, 19.Սեբաստյան Կոատես, 22.Մարտին Կասերես, 6.Ռոդրիգո Բենտանկուր (10.Ջորջիան դե Առասկաետա, 63), 8.Նայտան Նանդես (7.Քրիստիան Ռոդրիգես, 73), 14.Լուկաս Տոռեյրա, 15.Մաթիաս Վեսինո, 17.Դիեգո Լաշալտ, 9.Լուիս Սուարես, 21.Էդինսոն Կավանի (18.Մաքսիմիլիանո Գոմես, 90) |
|
ՌՈՒՍԱՍՏԱՆ. 1.Իգոր Ակինֆեեւ, 3.Իլյա Կուտեպով, 4.Սերգեյ Իգնաշեւիչ, 13.Ֆյոդր Կուդրյաշով, 23.Իգոր Սմոլնիկով, 6.Դենիս Չերիշեվ (2.Մարիո Ֆերնանդես, 38), 8.Յուրի Գազինսկի (7.Դալեր Կուզյաեւ, 46), 11.Ռոման Զոբնին, 15.Ալեքսեյ Միրանչուկ (10.Ֆյոդոր Սմոլով, 60), 19.Ալեքսանդր Սամեդով, 22.Արտյոմ Ձյուբա |
|
Զգուշացում՝ Ռոդրիգո Բենտանկուր 63՛ (ՈՒ), Յուրի Գազինսկի 9՛ (Ռ), Իգոր Սմոլնիկով 28՛ (Ռ) ; Հեռացում՝ Իգոր Սմոլնիկով 36՛ (Ռ) ; Մրցավար՝ Մալանգ Դիեդու (Սենեգալ) |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
||
|
56 |
ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % |
44 |
|
15 (6) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
3 (1) |
|
16 |
ՏՈՒԳԱՆՔ |
18 |
|
4 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
2 |
|
0 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
2 |
‘