‘Մունդիալ-2018․ Ուրուգվայի հավաքականը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)’

1655

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբում ավարտվեց երկրորդ տուրը։

Ռոստովում Ուրուգվայը 1։0 հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիայի հավաքականին։ Օսկար Տաբարեսի գլխավորած հավաքականին հաղթանակ բերեց Լուիս Սուարեսի խփած գոլը։ Ուրուգվայցիները նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Այս խմբի նախորդ խաղում Ռուսաստանը 3։1 հաշվով հաղթել էր Եգիպտոսին:

ԱԱ-2018, A խումբ

Ուրուգվայ – Սաուդյան Արաբիա՝ 1։0 

Լուիս Սուարես, 23

Ուրուգվայ․ Մուսլերա, Խիմենես, Գոդին, Վարելա, Կասարես, Սանչես (Նանդես, 82), Բենտանկուր, Ռոդրիգես (Տորեյրա, 59), Վեսինո (Լաշարտ, 59), Սուարես, Կավանաի։

Սաուդյան Արաբիա․ Ալ Օվայիս, Ալ Բուրայկ, Ալ Շահրանի, Հավսավի, Ալ Բուլայհի, Օտայֆ, Ալ Դոսարի, Ալ Ջասիմ (Ալ Մուգահվի, 44), Ալ Ֆարիջ, Բահեբրի (Կանու, 75), Ալ Մուվալադ (Ալ Սահլավի, 78)։

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018․ Ռոնալդուի գոլի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Մարոկկոյին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Իսպանիան նվազագույն հաշվով հաղթեց Իրանին (տեսանյութ)’