‘Մունդիալ-2018․ Ռոնալդուի գոլի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Մարոկկոյին (տեսանյութ)’

1625

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը պարտության մատնեց Մարոկկոյին։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 4-րդ րոպեին խփեց Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալիան վաստակեց 4 միավոր և ընթացիկ առաջատարն է։

B խմբի երկրորդ խաղում Իսպանիան կհանդիպի Իրանին (Երևանի ժամանակով 22։00-ին)։

Goal — Cristiano Ronaldo | Portugal vs Morocco (1-0) — World Cup 2018 — 20/06/2018 by footbie.com

ԱԱ-2018, B խումբ

Պորտուգալիա — Մարոկկո՝ 1։0 

Կրիշտիանու Ռոնալդու, 4

Պորտուգալիա․ Ռուի Պատրիսիու, Պեպե, Ռաֆայել, Ֆոնտե, Սեդրիկ, Մոուտինյո, Ժոաո Մարիու (Մարիու, 70), Բեռնարդու Սիլվա (Մարտինշ, 59), Կարվալյու, Ռոնալդու, Գուեդեշ։

Մարոկկո․ Էլ Կաժուի, Հակիմի, Դա Կոստա, Բենատիա, Զիեշ, Էլ Ահմադի, Բելանդա (Գոնսալես, 75), Բուտաիբ (Էլ Կաբի, 69), Բուսուֆա, Ամրաբատ, Դիրար։

Նախորդ հոդվածը‘Չարաշահումներ N զորամասում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի, այդ թվում՝ զորամասի հրամանատարին’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018․ Ուրուգվայի հավաքականը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)’