‘Մունդիալ-2018. Անգլիացիները հաղթեցին շվեդներին (տեսանյութ)’

1783

Անգլիայի հավաքականը նվաճեց Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։

Սամարայում տեղի ունեցած քառորդ եզրափակիչի խաղում անգլիացիները վստահ հաղթանակ տարավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ՝ 2։0։ 

Սամարայում անցկացվող հանդիպման առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում են անգլիացիները։

30-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Լեսթեր Սիթիի» պաշտպան Հարի Մագիրն օգտագործեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգի փոխանցումը՝ 1։0։

Երկրորդ խաղակեսում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կրկնապատկեց առավելությունը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդի փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով խփած գոլով աչքի ընկավ «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին։

Անգլիան կիսաեզրափակիչում կմրցի Ռուսաստան — Խորվաթիա զույգի հաղթողի հետ։ Քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումը տեղի կունենա Սոչիում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

ՇՎԵԴԻԱԱՆԳԼԻԱ

0-2 (0-1)

 

 

0-1՝ Հարի Մագուայր 30՛, 0-2՝ Դելե Ալի 59՛

 

ՇՎԵԴԻԱ. 1.Ռոբին Օլսեն, 3.Վիկտոր Լինդելոֆ, 4.Անդրեաս Գրանկվիստ, 6.Լյուդվիգ Աուգուստինսոն, 16.Էմիլ Կրաֆթ (18.Պոնտուս Յանսոն, 85), 7.Սեբաստյան Լարսոն, 8.Ալբին Էկդալ, 10.Էմիլ Ֆորսբերգ (5.Մարտին Ուլսոն, 65), 17.ՎԻկտոր Կլեսոն, 9.Մարկուս Բերգ, 20.Օլա Տոյվոնեն (11.Յոն Գվիդետի, 65)

ԱՆԳԼԻԱ. 1.Ջորդան Պիկֆորդ, 2.Կայլ Ուոլքեր, 5.Ջոն Ստոնզ, 6.Հարի Մագուայր, 12.Կիրան Տրիպիեր, 18.Էշլի Յանգ, 7.Ջեսի Լինգարդ, 8.Ջորդան Հենդերսոն (4.Էրիկ Դիեր, 85), 20.Դելե Ալի (17.Ֆաբիան Դելֆ, 77), 9.Հարի Քեյն, 10.Ռահիմ Ստերլինգ (19.Մարկուս Ռաշֆորդ, 90)

 

Զգուշացում՝ Յոն Գվիդետի 88՛ (Շ), Սեբաստյան Լարսոն 90՛ (Շ), Հարի Մագուայր 87՛ (Ա) ; Մրցավար՝ Բյորն Կայպերս (Հոլանդիա)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

45

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

55

7 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (2)

10

ՏՈՒԳԱՆՔ

7

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Նախորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը — 3’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018. խորվաթները գերլարված պայքարում հաղթեցին ռուսներին և անցան կիսաեզրափակիչ (տեսանյութ)’