‘Մունդիալ-2018. Արգենտինան չկարողացավ հաղթել Իսլանդիայի հավաքականին՝ 1:1(տեսանյութ)’

1581

Իսլանդիայի հավաքականը մասնակցում է իր պատմության առաջին Մունդիալին: Թվում է , թե սա արդեն իսկ հաջողություն է այս փոքրիկ երկրի համար: Սակայն ԱԱ-ի հենց առաջին խաղից իսլանդացիները ցույց են տալիս, որ իրենք իսկական մարզիկներ են և հենց այնպես չեն եկել Ռուսաստան: Առաջին մրցակիցը Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկն էր՝ Արգենտինան: Արգենտինացիները ֆավորիտին վայել ակտիվ սկսեցին խաղը ու առաջ անցան հաշվի մեջ: Հրաշալի գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, սակայն մի քանի րոպե անց Ֆինբոգասոնը խփեց իսլանադացիների պատմության առաջին գոլը հավասարեցնելով խաղի հաշիվը:

Երկրորդ կեսն ամբողջովին անացավ հարավամերիկացիների առավելությամբ: Սակայն վիկինգները հիանալի ու օրինակելի պաշտպանություն ցուցադրեցին ու կարողացան անառիկ պահել սեփական դարպասը: Ֆանտաստիկ խաղ ցուցադրեց դարպասապահ Խալդուրսսոնը: Եվ հենց նա էլ դարձավ հանդիպման հերոսը՝ ետ մղելով Լեո Մեսսիի 11 մետրանոցը:

ԱԱ-2018, D խումբ

Արգենտինա – Իսլանդիա՝ 1։1

Սերխիո Ագուերո, 19 — Ալֆրեդ Ֆինբոգասոն, 23

Արգենտինա Վիլի Կաբալյերո, Նիկոլաս Տալյաֆիկո, Նիկոլաս Օտամենդի, Մարկոս Ռոխո, Խավիեր Մասկերանո, Էդուարդո Սալվիո, Լուկաս Բիգլյա (Էվեր Բանեգա, 54), Մակսիմիլիանո Մեսա (Գոնսալո Իգուաին, 84), Անխել Դի Մարիա (Կրիստիան Պավոն, 75), Սերխիո Ագուերո, Լիոնել Մեսի։

Գլխավոր մարզիչ՝ Խորխե Սամպաուլի

Իսլանդիա․ Հանես Հալդորսոն, Բարկիր Մար Սեվարսոն, Հորդուր Մագնուսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արնասոն, Արոն Գունարսոն (Արի Ֆրեյր Սկուլասոն, 76), Յոհան Գուդմունդսոն (Ռյուրիկ Գիսլասոն, 63), Էմիլ Հոլֆրեդսոն, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, Բիրկի Բայարնասոն, Ալֆրեդ Ֆինբոգասոն (Բյորն Սիգուրդսոն, 89)։ 

Գլխավոր մարզիչ՝ Հայմեր Հադլգրիմսոն

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց ավստրալիացիներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018.Դանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթում է Պերուին (տեսանյութ)’