‘
Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց 1/8 եզրափակիչ փուլը։ Օրվա առաջին խաղում մրցեցին Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։
13-րդ րոպեին Կիլիան Մբապեի հետ պայքարում Մարկոս Ռոխոն սեփական տուգանայինում խախտեց կանոնները։ Նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։
41-րդ րոպեին Անխել Դի Մարիան հեռահար հարվածով պատասխան գնդակն ուղարկեց Լյորիսի պաշտպանած դարպասը։
Հանդիպման երկրորդ հատվածը լավ սկսեց Խորխե Սամպաոլիի գլխավորած թիմը։ 48-րդ րոպեին Գաբրիել Մերկադոն օգտվեց Լիոնել Մեսիի փոխանցումից և առաջ մղեց արգենտինացիներին։
Ընդունած գոլից 9 րոպե անց Ֆրանսիան հավասարեցրեց հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Բենջամին Պավարը։ Հաջողությունից ոգևորված ֆրանսիացիները 4 րոպեում 2 անգամ գրավեցին Ֆրանկո Արմանիի պաշտպանած դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։
Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ագուերոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն արգենտինացիներին ավելին անել չհաջողվեց
Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ուրուգվայ — Պորտուգալիա զույգի հաղթողին։
|
ՖՐԱՆՍԻԱ—ԱՐԳԵՆՏԻՆԱ |
4-3 (1-1) |
|
1-0՝ Անտուան Գրիզման 13՛ (11մ), 1-1՝ Անխել Դի Մարիա 41՛, 1-2՝ Գաբրիել Մերկադո 48՛, 2-2՝ Բենժամեն Պավար 57՛, 3-2՝ Կիլիան Մբապե 64՛, 4-2՝ Կիլիան Մբապե 68՛, 4-3՝ Սերխիո Ագուեռո 90՛ |
|
ՖՐԱՆՍԻԱ. 1.Ուգո Լլորիս, 2.Բենժամեն Պավար, 4.Ռաֆայել Վարան, 5.Սամյուել Յումտիտի, 21.Լուկաս Էրնանդես, 6.Պոլ Պոգբա, 13.Նգոլո Կանտե, 14.Բլեզ Մատուիդի (12.Կորենտեն Տոլիսո, 75), 7.Անտուան Գրիզման (18.Նաբիլ Ֆեկիր, 83), 9.Օլիվյե Ժիրու, 10.Կիլիան Մբապե (20.Ֆլորիան Տուվա, 88) |
|
ԱՐԳԵՆՏԻՆԱ. 12.Ֆրանկո Արմանի, 2.Գաբրիել Մերկադո, 3.Նիկոլաս Տալյաֆիկո, 14.Խավյեր Մասկերանո, 16.Մարկոս Ռոխո (6.Ֆեդերիկո Ֆասիո, 46), 17.Նիկոլաս Օտամենդի, 7.Էվեր Բանեգա, 11.Անխել Դի Մարիա, 15.Էնցո Պերես (19.Սերխիո Ագուեռո, 66), 22.Քրիստիան Պավոն (13.Մաքսիմիլիանո Մեսա, 75), 10.Լիոնել Մեսսի |
|
Զգուշացում՝ Բլեզ Մատուիդի 72՛ (Ֆ), Բենժամեն Պավար 73՛ (Ֆ), Օլիվյե Ժիրու 90՛ (Ֆ), Մարկոս Ռոխո 12՛ (Ա), Նիկոլաս Տալյաֆիկո 20՛ (Ա), Խավյեր Մասկերանո 43՛ (Ա), Էվեր Բանեգա 50՛ (Ա), Նիկոլաս Օտամենդի 90՛ (Ա) ; Մրցավար՝ Ալիռեզա Ֆագանի (Իրան) |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
||
|
41 |
ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % |
59 |
|
8 (4) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
6 (4) |
|
20 |
ՏՈՒԳԱՆՔ |
15 |
|
0 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
4 |
|
0 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
‘