‘Մունդիալ-2018.Դանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթում է Պերուին (տեսանյութ)’

1537

Աշխարհի առաջնության C խմբում ուժերը չափեցին Պերուի ու Դանիային հավաքականները: Առաջին կեսն անցավ լատինաամերիկացիների առավելությամբ, սակայն գրավել Շվեյխելի դարպասը նրանց չհաջողվեց նույնիսկ 11 մետրանոց հարվածով՝ Կուեվան նշանակետից բարձր հարվածեց:

Երկրորդ կեսն արդեն ակտիվ սկսեցին եվրոպացիները և կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Քրիստիան Էրիկսենի փոխանցումից հետո՝ Յուսուֆ Պոուլսենը կարողացավ դառնալ գոլի հեղինակ: Հանդիպման մնացած ժամանակահատվածում փայլեց Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը: Ֆլորեսի, Գերերոյի, Կուեվայի և Ֆարֆանի բոլոր հարվածները ետ էր մղվում Շմեյխելի կողմից: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 1-0 հաշվով և Դանիան՝ Ֆրանսիայի հավաքկանի հետ գլխավորեց իր խմբի մրցաշարային աղյուսակը:

 

ԱԱ-2018 C խումբ, առաջին տուր

Պերու — Դանիա՝ 0։1 

Յուսուֆ Պոուլսեն, 59

Չիրացրած 11մ՝ Կրիստիան Կուեւա (Պերու), 45+1

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Արգենտինան չկարողացավ հաղթել Իսլանդիայի հավաքականին՝ 1:1(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Խորվաթիան հաղթեց Նիգերիայի հավաքականին (տեսանյութ)’