‘
Մունդիալ-2018-ի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում՝ Խորվաթիայի հավաքականն ուժերը չափեց Դանիայի ընտրանու հետ:
Խաղի մեկնարկից 1 րոպե անց դանիացիների պաշտպան Մաթիաս Յորգերսենն առաջ մղեց իր թիմին: 4-րդ րոպեին պատասխան գնդակը հեղինակեց Մարիո Մանջուկիչը: Չնայած նրան, որ թիմերը բավականին ակտիվ էին սկսել հանդիպումը, բայց մնացած ժամանակում այլևս գոլեր չեղան ու խաղն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակի 117-րդ րոպեին դանիացիների դարպասին 11-մետրանոց նշանակվեց, սակայն խորվաթների ավագ Լուկա Մոդրիչը վրիպեց ու հերթն հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին:
11-մետրանոցների պայքարում երկու թիմերի դարպասապահներն էլ հիանալի գործեցին և մի քանի անգամ հետ մղեցին հարվածները, սակայն վերջնական արդյունքում հաղթեց Խորվաթիան:
|
ԽՈՐՎԱԹԻԱ—ԴԱՆԻԱ |
1-1 (1-1) |
|
0-1՝ Մատիաս Յորգենսեն 1՛, 1-1՝ Մարիո Մանջուկիչ 4՛ |
|
ԽՈՐՎԱԹԻԱ. 23.Դանիել Սուբաշիչ, 2.Շիմե Վրսալկո, 3.Իվան Ստրինիչ (22.Յոսիպ Պիվարիչ, 81), 6.Դեյան Լովրեն, 21.Դոմագոյ Վիդա, 7.Իվան Ռակիտիչ, 10.Լուկա Մոդրիչ, 11.Մարսելո Բրոզովիչ (8.Մատեո Կովաչիչ, 71), 4.Իվան Պերիշիչ (9.Անդրեյ Կրամարիչ, 97), 17.Մարիո Մանջուկիչ (19.Միլան Բադել, 108), 18.Անտե Ռեբիչ |
|
ԴԱՆԻԱ. 1.Կասպեր Շմեյխել, 4.Սիմոն Կյեր, 5.Յոնաս Կնուդսեն, 6.Անդրեաս Քրիստենսեն (19.Լասե Շոնե, 46), 13.Մատիաս Յորգենսեն, 14.Հենրիկ Դալսգոր, 8.Թոմաս Դիլեյնի (2.Միքայել Կրոն-Դելի, 98), 10.Քրիստիան Էրիկսեն, 11.Մարտին Բրեյթուեյթ (23.Պիոնե Սիստո, 1), 20.Յուսուֆ Պոուլսեն, 21.Անդրեաս Կորնելիուս (9.Նիկոլայ Յորգենսեն, 66) |
|
Զգուշացում՝ Մատիաս Յորգենսեն 115՛ (Դ) ; Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա) |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
||
|
53 |
ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % |
47 |
|
22 (7) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
15 (3) |
|
5 |
ՏՈՒԳԱՆՔ |
19 |
|
5 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
4 |
|
2 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
0 |
‘