‘Մունդիալ-2018. Խորվաթիան հաղթեց Նիգերիայի հավաքականին (տեսանյութ)’

1775

‘

Ռուսաստանում շարունակող ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի առաջին տուրի երկրորդ խաղում, Կալինինգրադում Խորվաթիան 2։0 հաշվով հաղթեց Նիգերիայի հավաքականին։

Հանդիպման հաշիվը բացվեց 32-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ աֆրիկյան հավաքականի պաշտպան Օջենեկո Էտեբոն։

72-րդ րոպեին Նիգերիայի պաշտպանները կանոնները խախտեցին Մանջուկիչի հետ պայքարում և գլխավոր մրցավար Սանդրո Ռիկին (Բրազիլիա) առանց երկմտելու ցույց տվեց 11-մետրանոց նշակետը։ Գնդակին մոտեցավ Լուկա Մոդրիչը և չվրիպեց՝ 2։0։

Այս խմբի մյուս խաղում Արգենտինան ոչ ոքի էր խաղացել Իսլանդիայի հետ։

ԱԱ-2018, D խումբ

Խորվաթիա — Նիգերիա՝ 2։0 

Օջենեկո Էտեբո, 32 (իգ), Լուկա Մոդրիչ, 72 (11մ)

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վրսալկո, Լովրեն, Վիդա, Ստրինիչ, Ռակիտիչ, Մոդրիչ, Պերիշիչ, Ռեբիչ (Կովաչիչ, 78), Կրամարիչ (Բրոզովիչ, 60), Մանջուկիչ (Պիացա, 86)։

Նիգերիա․ Ուզոհո, Բալոգուն, Տրոստ-Էկոնգ, Շեկու, Իդովու, Նդիդի, Միկել (Նվանկո, 88), Մոզես, Իվոբի (Մուսա, 62), Էտեբո, Իգալո (Իհենաչո, 73)

‘

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018.Դանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթում է Պերուին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան «թքած» ունի ԱԱ-ի օրենքների վրա’