‘Մունդիալ-2018. խորվաթները գերլարված պայքարում հաղթեցին ռուսներին և անցան կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1851

‘

Ավարտին մոտեցավ Մունդիալ-2018-ի 1/4 եզրափակչի Ռուսաստան — Խորվաթիա հանդիպումը: Հանդիպումն ընթացավ գերլարված պայքարում, և միայն հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ որոշվեց խաղի հաղթողը:

Հանդիպման 31-րդ րոպեին Դենիս Չերիշևն առաջ մղեց Ռուսաստանի հավաքականին, իսկ 8 րոպե անց՝ 39-րդ րոպեին, Անդրեյ Կրամարիչը հավասարեցրեց խաղի հաշիվը:

Մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ այդպես էլ չեղան, և թիմերը շարունակեցին մրցել լրացուցիչ ժամանակում:

Լրացուցիչ ժամանակի 11-րդ րոպեին Դոմագոյ Վիդան առաջ մղեց խորվաթներին, սակայն 14 րոպե անց Մարիո ֆերնանդեսը կրկին հավասարեցրեց խաղի հաշիվը:

Խաղի հաղթողին պարզելու համար նշանակվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որտեղ խորվաթներն ավելի հաջողակ գտնվեցին:

Այսպիսով Խորվաթիայի հավաքականն անցավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Անգլիայի ընտրանու հետ:

ՌՈՒՍԱՍՏԱՆ—ԽՈՐՎԱԹԻԱ

2-2 (1-1)

 

 

1-0՝ Դենիս Չերիշեվ 31՛, 1-1՝ Անդրեյ Կրամարիչ 39՛, 1-2՝ Դոմագոյ Վիդա 101՛, 2-2՝ Մարիո Ֆերնանդես 115՛

 

ՌՈՒՍԱՍՏԱՆ. 1.Իգոր Ակինֆեեւ, 2.Մարիո Ֆերնանդես, 3.Իլյա Կուտեպով, 4.Սերգեյ Իգնաշեւիչ, 13.Ֆյոդր Կուդրյաշով, 6.Դենիս Չերիշեվ (10.Ֆյոդոր Սմոլով, 67), 7.Դալեր Կուզյաեւ, 11.Ռոման Զոբնին, 17.Ալեքսանդր Գոլովին (9.Ալան Ձագոեվ, 102), 19.Ալեքսանդր Սամեդով (21.Ալեքսանդր Երոխին, 54), 22.Արտյոմ Ձյուբա (8.Յուրի Գազինսկի, 79)

ԽՈՐՎԱԹԻԱ. 23.Դանիել Սուբաշիչ, 2.Շիմե Վրսալկո (5.Վեդրան Չորլուկա, 97), 3.Իվան Ստրինիչ (22.Յոսիպ Պիվարիչ, 74), 6.Դեյան Լովրեն, 21.Դոմագոյ Վիդա, 7.Իվան Ռակիտիչ, 10.Լուկա Մոդրիչ, 4.Իվան Պերիշիչ (11.Մարսելո Բրոզովիչ, 63), 9.Անդրեյ Կրամարիչ (8.Մատեո Կովաչիչ, 88), 17.Մարիո Մանջուկիչ, 18.Անտե Ռեբիչ

 

Զգուշացում՝ Յուրի Գազինսկի 109՛ (Ռ), Դեյան Լովրեն 35՛ (Խ), Իվան Ստրինիչ 38՛ (Խ), Դոմագոյ Վիդա 102՛ (Խ), Յոսիպ Պիվարիչ 114՛ (Խ) ; Մրցավար՝ Սանդրո Ռիչի (Բրազիլիա)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

36

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

64

13 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

17 (3)

25

ՏՈՒԳԱՆՔ

18

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

8

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

 

 

‘

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Անգլիացիները հաղթեցին շվեդներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդինյոն ռասիստական բնույթի վիրավորանքներ է ստացել’