‘Մունդիալ-2018. Կոլումբիան խոշոր հաշվով հաղթեց Լեհաստանին (տեսանյութ)’

1526

Լեհաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց աշխարհի առաջնության խմբային փուլում եւ զրկվեց 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Կազանում տեղի ունեցած խաղում լեհերը 0:3 հաշվով պարտվեցին Կոլումբիայի հավաքականին, որի կազմում աչքի ընկան պաշտպան Իերի Մինան, կիսապաշտպան Խուան Կուադրադոն եւ հարձակվող Ռաֆամել Ֆալկաոն:

Կոլումբիան 3 միավորով երրորդ տեղում է: H խմբի առաջատարներ են Սենեգալն ու Ճապոնիան, որոնք վաստակել են 4-ական միավոր:

Առաջին խաղում Լեհաստանը 1:2 հաշվով պարտվել էր Սենեգալին, Կոլումբիան նույն հաշվով խաղը տանուլ էր տվել Ճապոնիային:

Հունիսի 28-ին Սենեգալը կմրցի Կոլումբիայի, Ճապոնիան Լեհաստանի հետ:

ԱԱ-2018. H խումբ, երկրորդ տուր

Լեհաստան — Կոլումբիա՝ 0:3 

Իերի Մինա, 40, Ռադամել Ֆալկաո, 70, Խուան Կուադրադո, 75

Լեհաստան․ Շչեսնի, Պազդան (Գլիկ, 80), Բեդնարեկ, Բերեշինսկի (Տեոդորչիկ, 72), Պիշչեկ, Գորալսկի, Կրիխովյակ, Ռիբուս, Զելինսկի, Կովնացկի (Գրոսիցկի, 57), Լեւանդովսկի։

Կոլումբիա․ Օսպինա, Արյաս, Մինա, Մոխիկա, Դ․ Սանչես, Բարիոս, Ագիլար (Ուրիբե, 32), Խամես Ռոդրիգես, Կուադրադո, Կինտերո (Լերմա, 73), Ֆալկաո (Բակա, 78)։

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Գոլառատ խաղում Ճապոնիան ու Սենեգալը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Paris Grand Chess Tour․ Արոնյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը’