‘Մունդիալ-2018. Ռոնալդուն Մեսսիի հետ լքում է Ռուսաստանը, Ուրուգվայը 1/4 եզրափակչում է (տեսանյութ)’

2053

Ռուսաստանում շարունակվում է աշխարհի առաջնությունը։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացավ 1/8 եզրափակիչի Ուրուգվայ – Պորտուգալիա հանդիպումը։ Խաղում 2։1 հաշվով հաղթեցին հարավամերիկացիները։

7-րդ րոպեին առաջին կեսի միակ գոլը խփեց Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանին։ Ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացողն աչքի ընկավ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի փոխանցումից հետո։

55-րդ րոպեին Պեպեն դարձավ պատասխան գոլի հեղինակը, սակայն Էդիսոն Կավանին 7 րոպե անց դուբլ ձևակերպեց և իր հավաքականին դուրս բերեց քառորդ եզրափակիչ։

Կիսաեզրափակիչի ուղեգիրը Օսկար Տաբարեսի գլխավորած թիմի հետ կվիճարկի Ֆրանսիայի հավաքականը:

ՈՒՐՈՒԳՎԱՅՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

2-1 (1-0)

 

 

1-0՝ Էդինսոն Կավանի 7՛, 1-1՝ Պեպե 55՛, 2-1՝ Էդինսոն Կավանի 62՛

 

ՈՒՐՈՒԳՎԱՅ. 1.Ֆերնանդո Մուսլերա, 2.Խոսե Խիմենես, 3.Դիեգո Գոդին, 22.Մարտին Կասերես, 6.Ռոդրիգո Բենտանկուր (7.Քրիստիան Ռոդրիգես, 63), 8.Նայտան Նանդես (5.Կառլոս Սանչես, 81), 14.Լուկաս Տոռեյրա, 15.Մաթիաս Վեսինո, 17.Դիեգո Լաշալտ, 9.Լուիս Սուարես, 21.Էդինսոն Կավանի (11.Կրիստիան Ստուանի, 74)

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ. 1.Ռուի Պատրիսիու, 3.Պեպե, 5.Ռաֆաել Գեռերո, 6.Ժոզե Ֆոնտ, 15.Ռիկարդու Պերեյրա, 10.Ժոաու Մարիու (4.Մանուել Ֆերնանդեշ, 84), 11.Բերնարդու Սիլվա, 14.Վիլիամ Կարվալյու, 23.Ադրիեն Սիլվա (20.Ռիկարդու Կուարեժմա, 65), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 17.Գոնսալու Գուեդեշ (9.Անդրե Սիլվա, 74)

 

Զգուշացում՝ Կրիշտիանու Ռոնալդու 90՛ (Պ) ; Մրցավար՝ Սեսար Արտուրո Ռամոս (Մեքսիկա)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

38

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

62

6 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (5)

13

ՏՈՒԳԱՆՔ

13

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

10

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Նախորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Ագահությունը’
Հաջորդ հոդվածը‘Մասկերանոն ավարտեց միջազգային կարիերան’