‘Մունդիալ-2018. Սենեգալի հավաքականը ուժեղ գտնվեց Լեհաստանից (տեսանյութ)’

1654

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում, Մոսկվայում Սենեգալի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Լեհաստանին։

«Սպարտակ» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 37-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Լեհաստանի հավաքականի պաշտպան Տյագո Սինոեկը։

60-րդ րոպեին Մբայե Նիանգը օգտվելով լեհերի անհամաձայնեցված գործողություններից երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

86-րդ րոպեին Գժեգոժ Կրիխովյակը կրճատեց հաշվի տարբերությունը։ Ադամ Նավալկայի թիմն ավելին անել չկարողացավ։

Հիշեցնենք, որ այս խմբի առաջին խաղում Ճապոնիան հաղթել էր Կոլումբիային։

ԱԱ-2018, H խումբ

Լեհաստան — Սենեգալ՝ 1։2 

Գժեգոժ Կրիխովյակը, 86 —  Տյագո Սինոեկը, 37 (իգ), Մբայե Նիանգ, 60

Լեհաստան․ Շեսնի, Պիշչեկ (Բերեշինսկի, 83), Պազդան, Սիոնեկ, Ռիբուս, Զելինկսի, Բլաշիկովսկի (Բեդնարեկ, 46), Կրիխովյակ, Լևանդովսկի, Միլիկ (Կովնացկի, 76), Գրոսիցկի։

Սենեգալ․ Խ․Նդիայե, Վագ, Սաբալի, Սանե, Կուլիբալի, Ա․ Նդիայե, Գեյե, Սար, Դիուֆ, Մանե, Նյանգ։

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018․ ճապոնացիները հաղթեցին 10 հոգով մնացած կոլումբացիներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մունդիալ-2018. Ռուսաստանի հավաքականը 2-րդ հաղթանակն է տոնում (տեսանյութ)’