‘Մունդիալ-2018. քառորդ եզրափակչի վերջին մասնակիցը դարձավ Անգլիան(տեսանյութ)’

1811

Մունդիալ-2018-ի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում՝ Անգլիայի հավաքականն ուժերը չափեց Կոլումբիայի ընտրանուն:

Խաղի հաշիվը 57-րդ րոպեին 11-մետրանոց հարվածից բացել է անգլիացիների ռմբարկու Հարի Քեյնը: Թվում էր, թե ամեն բան այսպես էլ կավարտվի, սակայն ավելացրած ժամանակում կոլումբացիների պաշտպան Յերի Մինան խփեց պատասխան գնդակն ու հանդիպումն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում նույնպես կողմերը չպարեզեցին հաղթողին և հերթն հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին անգլիացիները:

Այսպիսով, Անգլիայի ընտրանին քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց, որտեղ կմրցի Շվեդիայի հավաքականի հետ:

ԿՈԼՈՒՄԲԻԱԱՆԳԼԻԱ

1-1 (0-0)

M

 

0-1՝ Հարի Քեյն 57՛ (11մ), 1-1՝ Յերի Մինա 90՛

 

ԿՈԼՈՒՄԲԻԱ. 1.Դավիթ Օսպինա, 4.Սանտյագո Արիաս (2.Քրիստիան Սապատա, 116), 13.Յերի Մինա, 17.Խոան Մոխիկա, 23.Դավինսոն Սանչես, 5.Վիլմար Բարիոս, 6.Կառլոս Սանչես (15.Մատեուս Ուրիբե, 79), 11.Խուան Կուադրադո, 16.Ջեֆերսոն Լերմա (7.Կառլոս Բակա, 62), 20.Խուան Կինտերո (14.Լուիս Մուիրել, 88), 9.Ռադամել Ֆալկաո

ԱՆԳԼԻԱ. 1.Ջորդան Պիկֆորդ, 2.Կայլ Ուոլքեր (19.Մարկուս Ռաշֆորդ, 113), 5.Ջոն Ստոնզ, 6.Հարի Մագուայր, 12.Կիրան Տրիպիեր, 18.Էշլի Յանգ (3.Դանի Ռոուզ, 102), 7.Ջեսի Լինգարդ, 8.Ջորդան Հենդերսոն, 20.Դելե Ալի (4.Էրիկ Դիեր, 81), 9.Հարի Քեյն, 10.Ռահիմ Ստերլինգ (11.Ջեյմի Վարդի, 88)

 

Զգուշացում՝ Վիլմար Բարիոս 41՛ (Կ), Սանտյագո Արիաս 52՛ (Կ), Կառլոս Սանչես 54՛ (Կ), Ռադամել Ֆալկաո 63՛ (Կ), Կառլոս Բակա 65՛ (Կ), Խուան Կուադրադո 118՛ (Կ), Ջորդան Հենդերսոն 56՛ (Ա), Ջեսի Լինգարդ 69՛ (Ա) ; Մրցավար՝ Մարկ Գեյգեր (ԱՄՆ)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

48

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

52

14 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

16 (2)

23

ՏՈՒԳԱՆՔ

13

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

 

Նախորդ հոդվածը‘Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան պատրաստ է անվճար գլխավորել Արգենտինայի հավաքականը’