‘Մուշարաֆ. Պակիստանի հետախուզությունն ահաբեկիչներ էր պատրաստում’

1221

Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ահաբեկիչներ էր պատրաստում՝ Հնդկաստանի տարածքում հարձակումներ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը India Today TV-ին տված հարցազրույցում:

«Ահաբեկչական գրոհներն ու պայքարը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լուծել գլխավոր հարցը՝ Քաշմիրի շրջանի պատկանելության վերաբերյալ վեճը,- ընդգծել է Մուշարաֆն ու հավելել:- Բայց դուք՝ Հնդկաստանը, չի ուզում այն լուծել»:

Ավելի վաղ Մուշարաֆը հայտարարել էր, որ «Քաշմիրի ազատագրման պայքարն սկսվեց 1990-ականներին,  և այն ժամանակ գրեթե 12 հազար ահաբեկչական խմբավորումներ հայտնվեցին»: Նախկին նախագահը նաև խոստովանել է, որ այժմ այդ գրոհայինները կռվում են սեփական ժողովրդի դեմ, և դա պետք է դադարեցվի: Մուշարաֆը նաև տեղեկացրել է, որ Պակիստանը պատրաստում էր թալիբներին և նրանց ուղղում Ռուսաստանի դեմ: ««Թալիբանը», «Հաքանին», Ուսամա բեն Լադենը, ազ-Զավահիրին այն ժամանակ մեր հերոսներն էին, այդ հետո նրանք դարձան չարագործներ»,- ասել է Մուշարաֆը:

Փերվեզ Մուշարաֆը Պակիստանում իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում: 1999-2002 թթ. նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Այժմ նրան պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել: Եթե մեղադրանքը հաստատվի, նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում : Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսին տրվել է «Անվեհեր» ծածկանունը’
Հաջորդ հոդվածը‘Գորիկ Հակոբյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից’