‘
Պակիստանի իշխանությունները թույլ են տվել երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարրաֆին` մասնակցել այս տարի մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին: Մուշարրաֆն իր թեկնածությունը կառաջադրի հեռավոր Չիտրալ նահանգում, այն բանից հետո, երբ նրան արգելել են առաջադրվել երկու այլ նահանգներում: Անցյալ ամիս Մուշարրաֆը վերադարձել է Պակիստան`քառամյա կամավոր աքսորից հետո:
Պակիստանում գեներալի դեմ մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում` մահափորձ կազմակերպելու մեղադրանք:
Ի թիվս այլոց, Մուշարրաֆին մեղադրում են այն բանում, որ նա չկարողացավ պաշտպանել ընդդիմադիր առաջնորդ Բենազիր Բհուտոյի կյանքը, վերջինիս, աքսորից վերադառնալուց հետո:
Թալիբները հայտարարել են, որ Մուշարրաֆը, վերադառնալով, իրենց հիմնական թիրախն է դառնալու:
‘