‘Մուսաբեկով. Առանց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման զինծառայողների մահերը բացառել չենք կարող ‘

746

Ցավելով յուրաքանչյուր երիտասարդի մահվան համար, կիսելով նրանց հարազատների վիշտը`ես մոլորության մեջ չէի հայտնվի հետագայում դրանց կրկնման բացառման հնարավորության հաշվով`առանց Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

«Չեմ կարծում, թե զինված ուժերի շփման գծում զինծառայողների, հաճախ նաև քաղաքացիական անձանց մահը կապված է որևէ ներքաղաքական կամ նախընտրական պատճառների հետ: Պատերազմը ավարտված չէ, այլ ձեռք է բերվել հրադադար`ամուր խաղաղության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռքբերելու նպատակով: Քանի դեռ դա տեղի չի ունենում, որքան էլ ցավալի է, տեղի են ունենալու զինված ընդհարումներ, գնդակոծություններ, հետախուզական բնույթի լոկալ գործողություններ»,- նշել է նա:

Մեկնաբանելով սահմանին միջադեպերի հետաքննության նպատակով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջարկը ԵԱՀԿ ՄԽ միջնորդներին`Մուսաբեկովը նշել է, որ նմանօրինակ առաջարկներն, ըստ էության, նպատակաուղղված են գոյություն ունեցող ստատուս-քվոյի կոնսերվացմանը: Միջնորդները, նրա գնահատմամբ, իրատեսորեն հասկանում են, որ առանց խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման, հրադադարի ռեժիմի խախտումներն անհնար է բացառել: Հետևաբար`նրանք ավելի շատ մտահոգված են, թե ինչպես կանխեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը:

 

Նախորդ հոդվածը‘Վալերի Օսիպյանին փուռն են տվել’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’