‘Մուսախանյան. Որքան շատ սուտ, այնքան շատ «Ոչ»-ի համակիր ‘

952

«Այս հանրահավաքը «Ոչ»-ի քարոզչության վերջին ակորդն է, այս ամբողջ ընթացքում ընդդիմությունը կարողացավ լինել ամենուր եւ մեր քաղաքացիներին պայքարի նոր լիցք հաղորդել: Սա հաղթական արշավ էր, որի հիմքում ընկած էր քաղաքացիների հետ անկեղծ զրույցը, մի բան, որ երբեք չէր կարող անել այս իշխանությունը: «Ոչ»-ը ամբողջ Հայաստանը դարձրեց իր համակիրը, «Ոչ» է ասում ամբողջ հասարակությունը: «Այո»-ի քարոզն այնքան կեղծ էր, որ նույնիսկ վիրավորանք էր առաջացնում մեր քաղաքացիների նկատմամբ, դրա վրա ծախսված միլիոնավոր դրամներն աշխատում էին ոչ թե հօգուտ, այլ ի վնաս «Այո»-ի: Որքան շատ սուտ, այնքան շատ «Ոչ»-ի համակիր:  

Դեկտեմբերի 6-ին հասարակությունը իր քվեարկությամբ ցույց կտա, որ ՀՀ քաղաքացին ցանկանում է այլ` սոցիալական, իրավական,  ժողովրդավարական Հայաստան»,- քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Հիմա կամ երբեք’
Հաջորդ հոդվածը‘Դեմիրճյան. Դեկտեմբերի 6-ին վճռական «ոչ» պետք է ասենք’