‘
Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի գրավման կապակցությամբ մեկնաբանության համար դիմեցինք Հայ ազգային Կոնգրեսին: Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում նշեց. «Իրադարձությունները դեռ զարգանում են, իրավիճակը շատ զգայուն է, հետևաբար մեկնաբանություն կամ գնահատական տալու պահը չէ: Ինչ վերաբերում է երևույթին, ապա կարող եմ ասել, որ Կոնգրեսը մշտապես դեմ է եղել քաղաքականությունում բռնությունը, որպես գործիք օգտագործելուն` լինի դա իշխանության, ընդդիմության, թե որևէ անհատի կամ խմբի կողմից: Այս պահին միայն պետք է հույս հայտնենք, որ իրավիճակը հանդարտ հանգուցալուծում կստանա»:
‘