‘Մուսուլմաններին վիրավորելու համար Բանգլադեշում ձերբակալվել է նախկին նախարարը’

923

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում փոստի և հեռագրակապի, գիտության և տեխնոլոգիաների նախկին նախարար Աբդուլ Լատիֆ Սիդիկեն հանձնվել է ոստիկանությանը՝  մուսուլմանների վերաբերյալ անհարգալից արտահայտվելու՝ առաջադրված մեղադրանքների պատճառով: Այդ մասին հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

Նրանց տվյալներով՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ Մեքքա կատարվող ամենամյա ուխտագնացությունների ժամանակ Բանգլադեշն «իզուր տեղը» աշխատանքնային ռեսուրսներ է կորցնում, քանի որ զրկվում է մեծ թվով աշխատունակ քաղաքացիներից: «Հաջի ժամանակ այդքան շատ աշխատուժ է կորչում ապարդյուն,- հայտարարել է Սիդիկեն:- Ավելի քան երկու միլիոն մարդ մեկնում է Սաուդյան Արաբիա՝ հաջ կատարելու: Նրանք այդ ընթացքում չեն աշխատում և ոչինչ չեն արտադրում»:

Մայրաքաղաքային ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է նախկին նախարարի ձերբակալության փաստը: Նրա խոսքով՝ նախարարը կարող է դուրս գալ բանտից գրավի դիմաց, փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘2015-ի պետբյուջե. Եկամուտների հավաքագրումը 2014-ի բազայի վրա խնդրահարույց է լինելու’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի զոհերից Ա. Ֆարմանյանի ծննդյան օրն առաջին բաժակը բարձրացվեց զոհված օդաչուների համար’