«Մուսուլմանուհիների վաճառքի» վերաբերյալ նոր հավելված է հայտնվել

127

Հնդկաստանում մուսուլմանուհիների վաճառքի վերաբերյալ արդեն երկրորդ ինտերնետ-հավելվածն է հայտնվել։ Ոստիկանությունը ձերբակալել է երեք հոգու, որոնք կարող են առնչություն ունենալ մուսուլմանուհիների «աճուրդի» հետ, և շարունակում է այդ գաղափարի հեղինակների որոնումները։

Այդ աճուրդներում ոչ մի իրական վաճառք չի եղել։ Իրավապաշտպանները նշում են․ դրանց հեղինակների հիմնական խնդիրն այն կանանց ստորացնելն է, որոնցից շատերը բացահայտ խոսում են հնդկական ազգայնականության աճող ալիքի և գործող վարչապետ Նարենդրա Մոդիի օրոք մուսուլմանուհիների նկատմամբ հալածանքների մասին։

Հետաքննություն է կատարվում հնդկական առնվազն երեք նահանգներում։ Այն սկսվել է, երբ երեք կանայք բողոք են ներկայացրել ոստիկանություն՝ իրենց լուսանկարները «Bulli Bai» բջջային հավելվածում տեսնելուց հետո։

Այդ կանանց մեջ կան հայտնի մուսուլման լրագրողուհիներ, ակտիվիստներ և դերասանուհիներ։ Ընդհանուր առմամբ՝ հավելվածում տեղադրված են մոտավորապես հարյուր մուսուլման կանանց լուսանկարներ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆորից արտաքին թշնամիներին են հիշել
Հաջորդ հոդվածըԲուքինգհեմյան պալատը պատրաստվում է թագուհու Պլատինե հոբելյանին