‘Մուստաֆին չի ցանկանում լքել «Արսենալը»’

772

Պաշտպան Շկոդրան Մուստաֆին չի ցանկանում լքել «Արսենալը», չնայած նրանից բաժանվելու ակումբի պատրաստակամությանը:

Անցած մրցաշրջանում Մուստաֆին ապացուցեց, որ շատ անվստահ  է՝ կոպիտ սխալներ թույլ տալով, և այժմ գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ցանկանում է ազատվել նրանից:

Ըստ BBC- ի՝ «Արսենալը» կապի մեջ է մի շարք ակումբների հետ, որոնք հետաքրքրված են Շկոդրանի ծառայություններով, և նույնիսկ պատրաստ է քննարկել Գերմանիայի հավաքականի խաղացողով փոխանակելու առաջարկները:

Միևնույն ժամանակ, ինքը՝ Մուստաֆին, չի ցանկանում հեռանալ: 27-ամյա պաշտպանի համար «Էմիրեյթսում» հարմարավետ է և ուրախ է, որ կարող է կանոնավոր կերպով խաղալ, չնայած իր բոլոր անհաջողություններին:

Ընդ որում, Շկոդրանի հայրը, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է,  հերքեց «Ռոմայի» հետ բանակցությունների մասին լուրերը.

-Սա ինձ համար նորություն է: Իրականում մենք կապի մեջ չենք «Ռոմայի» և առհասարակ  ոչ մի իտալական այլ ակումբի հետ, – ասել է Քուիթիմ Մուստաֆին Romanews- ին:

Նախորդ հոդվածը‘Սուլշեր. Մի քանի համալրում կունենանք’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ․ Պոռոշենկոն պաշտպանություն է խնդրում ԱՄՆ լոբբիստներից’