Մուրադովը Ուկրաինայում ՌԴ զորքի հրամանատարներից է

442

Ռուսաստանի ՊՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտնել է Ուկրաինայում ներխուժմանը մասնակցած «Восток» զորախմբի հրամանատարի անունը, նշել է РБК-ն։

Դա գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն է, որը 2018 թվականից Հարավային զինվորական օկրուգի զորահրամանատարն է եղել, իսկ 2020 թ․ նոյեմբերից մինչև 2021 թ․ սեպտեմբեր ղեկավարել է Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում։ Եվ հենց  դրանով էլ հիշարժան է դարձել։

Ինչպես գրել է BBC-ն, Հայաստանում այդ որոշմանը չափազանց կասկածամտորեն էին վերաբերվել, որովհետև Մուրադովը ծնվել է մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված դաղստանյան մի գյուղում։ Գեներալն ինքը, սակայն, հայտարարել էր, թե սպան ազգության հասկացություն չպետք է ունենա։

2022 թ․ փետրվարին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո Ուկրաինա, ԵՄ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել Մուրադովի դեմ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԳՆ-ն խոստացել է «ձեռքերը ծալած չնստել»
Հաջորդ հոդվածըՀուլիսի 22-ից օդի ջերմաստիճանը կնվազի. «Արմենպրես»