‘Մուրադ Գրիգորյանն ընտրություններից հաղթանակ է ակնկալում ‘

622

Գյումրին ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում առաջադրված Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային կառույցի համակարգող Մուրադ Գրիգորյանն ընտրություններից միայն հաղթանակ է ակնկալում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Գրիգորյանն ու նշեց, որ պատրաստ են դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին:

«Իշխանությունը կատարելագործել է ընտրակեղծիքների մեխանիզմը, սակայն մենք այդ ընտրական բոլոր գործընթացների մեջ եղել ենք: Ոչ պակաս` մենք էլ ընտրակեղծիքների դեմ պայքարի մեր մարտավարությունն ենք հղկել, առավել զգոն ենք լինելու, առավել հետևողական և ուշադիր ենք լինելու»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իրենք բոլոր տեղամասերում բավականաչափ ներկայացվածություն ունեն ու աշխատելու են հնարավորինս բացառել ընտրակեղծիքների ու մանիպուլյացիաների իրագործումը:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:

Նախորդ հոդվածը‘Հասարակաց տունը և թաղման գրասենյակը՝ հունական Ֆուտբոլային ակումբների հովանավորների շարքում’
Հաջորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում’