‘Մուրադ Գրիգորյան. Համայնքապետերին զգուշացնում են, որ իմ հանդիպումներին ներկա չգտնվեն’

688

«Համայնքապետերին զգուշացնում են, որ իմ հանդիպումներին ներկա չգտնվեն, Հանրապետական կուսակցության գրասենյակում համայնքապետերին ու դպրոցների  տնօրեններին հրահանգում են իշխանական թեկնածուի օգտին ամեն գնով քվեներ ապահովել՝ օգտագործելով վարչական բոլոր լծակները: Անկախ դրանից՝ ժողովուրդը համարձակորեն գալիս է մեզ հետ հանդիպումների: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրին ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ պատգամավորության թեկնածու Մուրադ Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ ուսուցիչներին պարտադրել են 30 հոգանոց ընտրողների ցուցակ կազմել և ներկայացնել:

Նշենք, որ այս ընտրատարածքում, բացի Մուրադ Գրիգորյանից, առաջադրվել է նաև Արման Սահակյանը, որին սատարում է Հանրապետական կուսակցությունը: Լրացուցիչ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 2-ին: Դրա անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:

Նախորդ հոդվածը‘Հաագայի դատարանն արդարացրել և ազատ է արձակել հորվաթ գեներալներին’
Հաջորդ հոդվածը‘Տարանտինոն 10-րդ ֆիլմից հետո մտադիր է լքել ռեժիսորի աթոռը’