Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում ռազմական լրագրության դասընթաց է կազմակերպվում, որպեսզի ուսանողները սովորեն մասնագիտորեն լուսաբանել ռազմական թեմաները, հինգշաբթի տեղեկացրել է «Аргументы и факты» հրատարակչական տան գլխավոր տնօրեն Ռուսլան Նովիկովը զանգվածային լրատվության «Ենիսեյ․ՌԴ-2022» միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում։
«Լրագրության ֆակուլտետում դասավանդումն անընդհատ ձևափոխությունների է ենթարկվում։ Մենք խոսեցինք ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարտանովայի հետ այն մասին, որ ներկայումս ռազմական լրագրության բաժին է ստեղծվում։ Ռազմական լրագրությունն այժմ շատ կարևոր է։ Կրթության համակարգն անհրաժեշտ է փոխել»,- ասել է Նովիկովը։
Նա նաև ընդգծել է ԶԼՄ-ների հայրենական բրենդներն առաջ մղելու համար պետական աջակցության անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ նման ֆինանսավորումը նախատեսված է միայն հեռուստատեսային ԶԼՄ-ների համար, սակայն դա պետք է տարածվի նաև այլ լրատվամիջոցների վրա։
Փոխանցում է tass.ru-ն։