‘Մսամթերքը թանկացել է 3.6%-ով, հացամթերքը՝ 8.1%. ԱՎՃ’

1424

Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է սպառողական ապրանքների շուկայում գնաճի տվյալները: Եվ այսպես, եթե հավատանք հրապարակված թվերին, ապա այս տարվա հունվար-հուլիսին անցած տարվա նույն ժամանակի համեմատ սպառողական ապրանքները թանկացել են 5.6 տոկոսով: Այդ թվում` պարենային ապրանքները թանկացել է 5.8, իսկ ոչ պարենային ապրանքները 5.1 տոկոսով: Այդ նույն ժամանակում ծառայությունները թանկացել են 4.4 տոկոսով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում օգոտոսին 2012թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 32.7% գնաճ: Նույն ժամանակում մրգերը թանկացել են 24.9%-ով, իսկ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 12.8%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6% գնաճ, հացամթերքի ապրանքախմբում` 8.1% գնաճ: Ձկնամթերը նույն ժամանակում թանկացել է 3.7%-ով, ձուն` 27.9%-ով, ոչ ոգելից խմիչքները` 7.4%-ով:

Օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` 0.5% և 2.7% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 2.4-2.9% հավելաճ, ընդ որում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Գյումրի, Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 2.6%-ով:

Նախորդ հոդվածը‘ԱՆ-ը իրականացնում է հոգեբուժարանների վերաբերյալ Օմբուդսմենի առաջարկությունները’
Հաջորդ հոդվածը‘Կիվիրյանը պատրաստվում է բացարկ հայտնել քննիչին’