‘
Իսպանական Կատալոնիայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ մրջյունների որոշ «ներկրված» ագրեսիվ տեսակներ լուրջ վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհի էկոլոգիային: Գիտնականները հաշվել են մրջյունների ավելի քան 750 տեսակներ, որոնք ակամա՝ ինքնաթիռներով ու նավերով, տեղափոխվել են մարդու բնակության՝ իրենց համար նոր շրջաններ: Այդ տեսակներից շատերն արդեն ամբողջ գաղութներ են հիմնել՝ դուրս մղելով տեղական տեսակներին: ԱՄՆ-ում, օրինակ, իսկական գլխացավանք են դարձել Հարավային Ամերիկայից ներկրված, այսպես կոչված «խելագար» մրջյունները, որոնք զանգվածաբար լցվում են սարքավորումների մեջ ու շարքից հանում էլեկտրասարքերը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘