‘Մրցաշրջանի աշխարհի լավագույն մարզիկների հավակնորդները’

563

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2018/19 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» կոչման 10 հավակնորդներին:

Ցանկում ընդգրկվել են՝ Ջամել Բելմադի (Ալժիրի հավաքական), Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական), Մարսելո Գալյարդո («Ռիեվեր Փլեյթ»), Ռիկարդո Գարեկա (Պերուի հավաքական), Խոսեպ Գվարդիոլա  («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»), Ֆերնարդու Սանթուշ (Պորտուգալիայի հավաքական), Էրիկ տեն Հագ («Այաքս») և Տիտե (Բրազիլիայի հավաքական):

championat.com-ի հաղորդմամբ, աշխարհի լավագույն մարզիչը որոշվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում երկրպագուների քվեարկությամբ։ Եզրափակիչ դուրս եկած երեք հավակնորդի անունը կհայտարարվի ավելի ուշ։ Հաղթողի անունը հայտնի կդառնա ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ, որը կկայանա Միլանում սեպտեմբերի 23-ին։

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ինչու՞ է մուշ-մուշ մրափել ճշմարտությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի’